DSC

Վրանային ճամբար Ստեփանավանում

Հուլիսի 6-11-ը Ստեփանավանում անցկացվող վրանային ճամբարը 7-14 տարեկան երեխաների համար ամառային տապից խուսափելու, հիշարժան օրեր ունենալու, նոր ընկերներ ձեռք բերելու, ֆիզիկապես և կամքով կոփվելու, ինքնուրույնություն ձեռք բերելու լավագույն միջոց է։ Ճամբարը կազմակերպվում է Ստեփանավան քաղաքից մի փոքր կտրված սոճիների պուրակում՝ Լոռէ ակտիվ հանգստի տարածքում։ Ինչպես հասկացաք, ճամբարը վրանային է, ինչը ճամբարային օրերն ավելի հիշարժան և արկածային է դարձնում։ Թեև գիշերելու ենք վրանների մեջ, բայց սնունդը կազմակերպվում է փակ տարածքում, ունենք լոգարան և սանհանգույց։

Ճամբարի ընթացքում ապահովված է երեքանգամյա բարձրակարգ և համեղ սնունդ։ Երեխաների հետ աշխատում են երկար տարիների արշավների և ճամբարների կազմակերպման, ինչպես նաև հրահանգչական փորձ ունեցող անձինք։ Ճամբարի տարածքը տեսանկարահանվում է, և իրականացվում է գիշերային հերթապահություն՝ անվտանգության համար։

Ծրագիր

Օր 1-ին․

  • 09:00 – Մեկնում Երևանից,
  • Վրանների տեղադրում,
  • 13:00 – Ճաշ,
  • Պարանային փորձությունների այգու անցում,
  • Ազատ ժամ,
  • 19:00 – Ընթրիք,
  • Խարույկ, խաղեր։

Օր 2․

  • 08:00 – Վերկացի ժամ,
  • 09:00 – Նախաճաշ,
  • 11:00 – Արշավ դեպի Պուշկինոյի ձոր կամ Գոմերաձոր և գետանցման դաս,
  • 14:00 – Ճաշ գետի ափին,
  • 15:00 – Վերադարձ ճամբար և հանգստի ժամ,
  • 19:00 – Ընթրիք,
  • Խարույկ, խաղեր։

Օր 3․

  • 08:00 – Վերկացի ժամ,
  • 08:30 – Մարմնամարզություն,
  • 09:00 – Նախաճաշ,
  • Ճանաչողական զբոսանք Ստեփանավան քաղաքում,
  • 14:00 – Ճաշ,
  • Մագլցում արհեստական պատի վրա,
  • 19:00 – Ընթրիք,
  • Խարույկ, խաղեր։

Օր 4․

  • 07:00 – Վերկացի ժամ,
  • 08:00 – Արշավ Բազումի լեռների լանջերով,
  • 14:00 – Ճաշ ճամբարում,
  • Առաջին օգնության դաս,
  • 19:00 – Ընթրիք,
  • Խարույկ, խաղեր։

Օր 5․

  • 08:00 – Վերկացի ժամ,
  • 09:30 – Նախաճաշ,
  • 10:30 – Մեկնում ճամբարից դեպի Մադան գյուղ, որտեղից կքայլենք դեպի Կոշաբերդ՝ հայտնվելով Ալավերդի քաղաքը զարդարող ժայռերի վերևում։ Ճաշը կկազմակերպվի արշավի ընթացքում։
  • 19:00 – Ընթրիք ճամբարում,
  • Խարույկ, խաղեր։

Օր 6․

  • 07:00 – Վերկացի ժամ,
  • 10:00 – Նախաճաշ,
  • 11:00-12:00 – Մեկնում։

Ի՞նչ է անհրաժեշտ ունենալ

  1. Գլխարկ, այդ թվում՝ արևային,
  2. Ականջները քամուց պաշտպանող միջոց՝ բաֆ, բանդանա, կտորից գլխարկ,
  3. Ակնոց,
  4. Արևապաշտպան կրեմ,
  5. Փոխնորդ հագուստներ, այդ թվում՝ տաք հագուստ։ Ստեփանավանում երեկոները շատ զով են,
  6. Ուսապարկ՝ արշավների համար,
  7. Արշավային ջրակայուն կոշիկներ և այլ կոշիկներ՝ ճամբարում հագնելու համար,
  8. 1 լիտր տարողությամբ ջրաման,
  9. Ձեռնափայտ (եթե ունեք),
  10. Անձրևապաշտպան (պարտադիր),
  11. Հիգիենայի պարագաներ՝ ատամի մածուկ, խոզանակ, ցամքոց, սանր,
  12. Քնապարկ և կարիմատ (եթե չունեք, նախապես հայտնել),
  13. Լապտեր։

Մեկնելու և վերադարձի վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա։

Ճամբարի արժեքը՝ 90.000 դրամ, որն իր մեջ ներառում է՝

  • Երկկողմանի ուղևորափոխադրումը,
  • Ճամբարից դուրս արշավի ուղևորափոխադրումը,
  • Երեքանգամյա սնունդը,
  • Պատմամշակութային վայրերի մուտքի տոմսերը,
  • Հրահանգիչների վարձատրությունը։

Գրանցվել մինչև հունիսի 30-ը։ Տեղերը սահմանափակ են։

Մասնակցությունը հաստատելու համար.
1. զանգահարել +37455934444 հեռախոսահամարին,
2. լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
3. կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անվամբ 220480308513000 հաշվեհամարին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ):

Ուշադրություն

Եղանակային փոփոխություններով պայմանավորված տվյալ օրվա ծրագիրը ևս կարող է փոփոխվել կամ չեղարկվել։ Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել տրամադրված ցուցակի բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով ու հաճելի արշավ ունենալու համար։