Եղունիկ և Սլուլիկ քարանձավներ

29․03․2026թ․

Եղանակով պայմանավորված, ստիպված ենք որոշակի փոփոխություններ անել։ Կապույտի շրջանաձև արահետը կտեղափոխենք մյուս շաբաթ, քանի որ այնտեղ դեռ  որոշ հատվածներում ձյունը չի հալել, ինչը վտանգի աղբյուր է։ Այս կիրակի կգնանք դեպի Տավուշ՝ Մթնաձորի կիրճում թաքնված «Եղունիկի էր» և «Սլուլիկ էր» քարանձավներ։ «Եղունիկի էրը» (Աղավնու քարայր) քարանձավն ուշագրավ է իր մեծությամբ և երկու կողմերի մուտքով, որոնցից մեկը քարաշար է և ունի գիհի ծառի գերաններով կառուցվածք երկրորդ հարկի տախտակամած (Քարանձավի վերաբերյալ ուսումնասիրությանը կարող եք ծանոթանալ հղումով

«Սլուլիկ էր» (Սրաձև քարայր) քարանձավը Մթնաձորի ծերպերում թշնամիներից որպես ապաստան օգտագործված ևս մեկ քարանձավ է, որի մուտքերից մեկն այնքան փոքր է, որ կարող ես չնկատել։

Այս քարանձավներին հասնելու համար պետք է մի քանի անգամ անցնել Մթնաձոր գետը, որն այս սեզոնի համար փոքր ինչ ջրառատ է։ Այնպես որ տրամադրվեք գետանցմանը և միգուցե՝ թրջվելուն։

Արշավը կսկսենք Ենոքավան գյուղի մոտակայքից և կավարտենք Լուսաձոր գյուղում։ Թեև երկար չենք քայլելու, բայց արահետն ունի բարդ անցումներ, այնպես որ գրանցվելուց առաջ խնդրում եմ խորհրդակցել։ Գեղեցիկ և ակումբի համար նոր ուղղությամբ արշավ է սպասվում։   

  • Երթուղու երկարությունը՝ 6 կմ
  • Հարաբերական բարձրությունը՝ 150 մ

Ինչպես պատրաստվել արշավին
1․ Ամառային գլխարկ, այդ թվում՝ բանդանա
2․ Ձեռնոց (ֆլիսե կամ բարակ)
3․ Արևապաշտպան կրեմ
4․ Ակնոց
5․ Երկարաթև վերնահագուստ
6․ 2 շերտ հագուստ՝ ժակետ և թեթև բաճկոն (բարակ/հաստ ըստ անհրաժեշտության)
7․ Սպորտային շալվար (ոչ ջինս)
8․ Ձմեռային ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
9․ Անձրևապաշտպան թիկնոց
10․ Ձեռնափայտ (եթե ունեք) 11․ Զանգապան
12․ Ջուր՝ 1.5 լ
13․ Սնունդ
14․ Փոխնորդ կոշիկ և գուլպաներ
15․ Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
16․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար


  • Մասնակցության արժեքը՝ 10000 դրամ
  • Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
  • Մեկնելու ժամը՝ 07:45
  • Վերադարձի մոտավոր ժամը՝ 19։00-20:00

Մասնակցությունը հաստատելու համար՝
• Զանգահարել՝ +37455934444
• Լրացնել տեղեկացում/համաձայնության հետևյալ հղումը՝ https://4peaks.am/terms-and-conditions/
• Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝
• 220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)

Կարևոր տեղեկություն

Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։


Ուշադրություն՝
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ապահով և հաճելի արշավ ունենալու համար։