Անտառուտից Ամբերդ

12.11.2023թ.-ին Արագածոտնի մարզում էինք: Որոշել էինք քայլել Անտառուտ գյուղից դեպի Ամբերդ ամրոց: Երևանից ընդամենը 40 րոպե հեռավորության վրա գտնվող այս արահետը լավագույն քայլարշավային ուղղություններից մեկն է: Թեև Արագածոտնի մարզը չի ասոցացվում անտառի հետ, բայց այս արհետի մեծ մասն անցնում է անտառով, մի փոքր հատված՝ կիրճով և վերջում՝ սկսում ենք քայլել կիրճի երկայնքով: Բնության բազմազանությունը հիացնող է, հատկապես, երբ դուրս ես գալիս անտառից և առջևդ բացվում է Արքաշեն գետի հովիտը, որի բարձունքին էլ տեղակայված են Ամբերդ ամրոցը (10-13 դար) և Կաթողիկե Վահրամաշեն եկեղեցին (1026թ.): Այս երթուղին անցնելու շնորհիվ հիացանք ինչպես բնության, այնպես էլ մարդու կողմից ստեղծված արժեքներով:

Քայլեցինք 7,1 կմ, հաղթահարեցինք 470մ բարձրություն: