Վերելք Խուստուփ լեռ
01-03․05․2026թ․
Սպասված վերելքներից մեկն է մոտենում։ Կրկին ուղևորվում ենք Սյունիքի մարզ՝ բարձրանալու Սյունիքի խորհրդանիշ դարձած Խուստուփ լեռը (3201մ)։
Օր 1
Երևանից կմեկնենք Կապան (ճանապարհի տևողությունը մոտ 7 ժամ է)։ Ճանապարհին կանգառ կանենք Վայքի ֆուդ կորտում)։ Կապանից կփոխենք մեքենաները և կշարժվենք դեպի ճամբարի տեղը՝ Տապան (Նավչա), որը գտնվում է ծովի մակարդակից մոտ 2000 մ բարձրության վրա։ Այս անգամ մենք վրաններ չենք տեղադրելու, քանի որ վրանատեղին նախօրոք պատրաստ կլինի։ Տարածքում առկա է խոհանոց, սանհանգույց և խարույկի գոտի։ Երեկոյին ընդառաջ փայտ կհավաքենք և խարույկի շուրջ կանցկացնենք ջերմ ու հաճելի երեկո։ Սակայն երկար չենք կարող վայելել խարույկի շուրջ զրույցները․ պետք է շուտ քնել, քանի որ առավոտ վաղ քայլելու ենք դեպի Խուստուփ։
Օր 2
Վաղ առավոտյան՝ ժամը 04։00, կարթնանանք, կպատրաստվենք և կսկսենք վերելքը դեպի Խուստուփի գագաթ։ Գագաթից վերադառնալուց հետո կհանգստանանք ճամբարում։
Օր 3
Ժամը 09։00 կարթնանանք, կհավաքենք իրերը և կվերադառնանք Երևան՝ մեզ հետ տանելով Խուստուփի վերելքի գեղեցիկ հիշողությունները։
- Երթուղու երկարությունը՝ 12 կմ
- Հարաբերական բարձրությունը՝ 1200 մ
Ինչպես պատրաստվել արշավին
1․ Ձմեռային գլխարկ, այդ թվում՝ արևային
2․ Արևապաշտպան կրեմ
3․ Ակնոց
4․ Երկարաթև վերնահագուստ
5․ 2 շերտ հագուստ՝ ժակետ և ձմեռային բաճկոն
6․ Սպորտային շալվար (ոչ ջինս)
7․ Ջրակայուն կոշիկ հաստ տակացուով
8․ Զանգապան
9․ Ձեռնափայտ (եթե ունեք)
10․ Անձրևապաշտպան թիկնոց
11․ Ճակատի լապտեր
12․ Քնապարկ
13․ Ջուր՝ 1.5 լ
14․ 2 օրվա սնունդ
15․ Փոխնորդ հագուստ, կոշիկ և գուլպաներ
16․ Հիգիենայի պարագաներ
17․ Այս ամենը դնում ենք ուսապարկի մեջ
18․ Տոպրակ՝ աղբը հետդ բերելու համար
Մասնակցության արժեքը՝ 34000 դրամ
Հանդիպման վայրը՝ Մատենադարանի ներքևում, Մաշտոցի պողոտա
Մեկնելու ժամը՝ 07:45
Վերադարձի մոտավոր ժամը՝ 19:00–20:00
- Մասնակցությունը հաստատելու համար
Զանգահարել՝ +374 55 934444 - Լրացնել տեղեկացում/համաձայնության ձևը՝
https://4peaks.am/terms-and-conditions/ - Կատարել փոխանցում Նարինե Ճաղարյանի անունով՝ 220480308513000 հաշվեհամարին կամ 4355 0539 2377 7835 քարտին («ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ)
Կարևոր տեղեկություն
Արշավի նախօրեին արշավից հրաժարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Եթե նախապես վճարում չեք կատարել, ապա այդ դեպքում նույնպես պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը։
Ուշադրություն
Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և ձեր հետ վերցնել ցուցակում նշված բոլոր անհրաժեշտ պարագաները, որպեսզի ունենանք ապահով և հաճելի արշավ։